Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասել է՝ իսկապես վտանգ կա, որ «Եվրո-2016» ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել:
«Սպառնալիքը, ցավոք, երկարատև է: Այդ իսկ պատճառով մենք պետք է ապահովենք անհրաժեշտ միջոցները, որ «Եվրո-2016» մրցաշարը հաջող անցնի»,- ասել է Օլանդը Frans Enter ռադիոկայանի եթերում:
Նա ընդգծել է, որ ահաբեկիչներին չի հաջողվի վախեցնել ֆրանսիացիներին: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունիսի 10-ին, հանդիպումները կանցկացվեն Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում, եզրափակիչը տեղի կունենա Փարիզում, հուլիսի 10-ին։